20/09/2017 16:12
Սիրիական ընդդիմության ուժերն ԻՊ-ից ազատագրել են Ռաքքայի տարածքի 80 տոկոսը
ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները հայտարարել են «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) զինյալներից սիրիական Ռաքքա քաղաքի 80 տոկոսի ազատագրման մասին:
Ռաքքան ԻՊ-ի հսկողության տակ Է գտնվում 2013 թվականից. քաղաքը համարվում Է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: 2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարեց քաղաքի ազատագրման գործողությունն սկսելու մասին: Ավելի վաղ SDF-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռաքքայում մնացել է 700-ից մինչև 1000 ահաբեկիչ:
«Կարելի է ասել, որ Ռաքքա քաղաքի 80 տոկոսը ազատագրված է: Մեր ջոկատները շարունակում են քաղաքի մաքրումն ականներից և մնացած զինյալներին հետապնդում են քաղաքի այն տարածքներում, որտեղ մարտեր են ծավալվում», - ասված է SDF-ի մամուլի տեղեկագրում, որը հայտնվել է РИА Новости-ի տրամադրության տակ:
Ջոկատները շարունակվող մարտերը բնութագրել են որպես «Եփրատի զայրույթը» գործողության «եզրափակիչ փուլ»: