20/09/2017 12:14
Սուրեն Կարայանը պատրաստվում է մեկնել Լիբանան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշել է, որ բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ լիբանանցի զբոասշրջիկների կողմից, և Հայաստանը առկա է գրեթե բոլոր լիբանանյան տուրօպերատորների զբոասշրջային փաթեթներում։ «Երկու ժողովուրդները իրար լավ ճանաչում են, և ոչ մի խոչընդոտ չկա զարգացնելու, մեծացնելու զբոսաշրջային այցելությունների թիվը գրագետ աշխատանքի արդյունքում», -ասել; է նա:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ 2017թ.-ին լիբանանցի զբոասշրջիկների թվի աճ է գրանցվել նոր ավիաչվերթի մեկնարկից հետո՝ շուրջ 58%, որը սակայն թվային առումով դեռ չի բավարարում։
Նշվում է, որ Ավետիս Կիտանյանը և Սուրեն Կարայանը քննարկել են նաև Երևան-Բեյրութ ավիափոխադրումներին առնչվող հարցեր։
Սուրեն Կարայանը հետաքրքրվել է լիբանանցի զբոսաշրջիկների նախընտրություններով և հետաքրքրություններով՝ ճշգրտելու թիրախային միջոցառումների անցկացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են են կրոնական զբոսաշրջությամբ լիբանանցի զբոսաշրջիկներին ներգրավելու հեռանկարներին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ մարքեթինգային մի շարք միջոցառումներ մասնավոր հատվածի համար, փոխայցելությունների կազմակերպում, լրագրողական այցեր, road-show-ներ և այլն։ Նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սուրեն Կարայանի առաջիկա այցը Լիբանան։