20/09/2017 14:37
Վրաստանի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին մահացել է
Սեպտեմբերի 7-ին Վրաստանի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Ալինա Մինասյանը մահացել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել էին 43-ամյա Լուսինե Մինասյանն ու 7-ամյա Մաքսիմ Մինասյանը, իսկ 1993 թվականին ծնված Ալինա Մինասյանը տեղափոխվել էր Մցխեթիի հիվանդանոց:
Սեպտեմբերի 7-ին Վրաստանի Հանրապետությունան Նատախտարի շրջանում բախվել էին Mercedes մակնիշի և Setra մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում տուժել էին մերսեդեսի ուղևորներն ու վարորդը: