21/09/2017 16:38
Google-ը 1.1 մլրդ դոլարով գնել է HTC-ի բջջային ստորաբաժանումը
Google կորպորացիան հաստատել է HTC-ի՝ սմարթֆոնների մշակման համար պատասխանատու ստորաբաժանումը ձեռք բերելու իր մտադրությունը։ 1.1 մլրդ դոլար արժողությամբ համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է հինգշաբթի, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին։
Համաձայն պայմանագրի՝ HTC-ի մասնագետների թիմն անցում կկատարի Google։ Ընկերությունը կստանա նաև HTC-ի մտավոր սեփականության օգտագործման ոչ բացառիկ իրավունքները։
Google ընկերություն կանցնեն մոտ 2 հազար աշխատողներ, նրանցից շատերն արդեն աշխատել են որոնողական հսկայի հետ Pixel սմարթֆոնի ստեղծման ժամանակ։