21/09/2017 09:55
Անդրանիկ Միհրանյան. Քաղաքական իմաստով բոբիկ մարդիկ կարող են ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկություններ անել. «168 Ժամ»
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «168 Ժամ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով «Ելք» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը, ասել է.
«Այդ առաջարկն անողները քաղաքական իմաստով բոբիկ մարդիկ են, որովհետև այսօր բոլորը կռվում և մրցակցում են շուկաների համար: Հայաստանի համար Ռուսաստանը և այդ տարածքը մի անծայրածիր շուկա է, ինքնակամ հրաժարվելն այդ շուկայից, այդ հնարավորություններից, որոնք ստեղծվում են, ուղղակի միայն հանցագործ մարդիկ կարող են այդ մասին առջարկություններ անել՝ առանց հաշվելու»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: