21/09/2017 09:43
Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողները մինչև հետախուզում հայտարարելը փախել են Վրաստան. «Փաստ»
«Փաստի» տեղեկություններով՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14–ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ալավերդցիներ Ռաֆիկ Խաչատրյանը, Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան:
«Ամենայն հավանականությամբ, նրանք հասցրել են սահմանն անցնել մինչև ոստիկանության կողմից իրենց նկատմամբ հետախուզում հայտարարելը: Մեր տվյալներով՝ հանցագործների ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Ջիլիզայի անտառներում», - հավելել է թերթը: