21/09/2017 14:46
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտգործնախարար Էրի Ռաբարի-Նձակայի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարար Նալբանդյանը շնորհավորել է Էրի Ռաբարի-Նձակային բարեկամ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդվի երկկողմ հարաբերություններին։
Նախարար Նալբանդյանը ջերմությամբ վերհիշելով անցյալ նոյեմբերին իր այցելությունը Անտանանարիվու՝ շնորհակալություն է հայտնել Մադագասկարին՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման որոշմանը սատարելու համար։
Նախարարները կարևորել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացումը։
Էդվարդ Նալբանդյանը և Էրի Ռաբարի-Նձական հանգամանալից զույց են ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։