21/09/2017 11:46
Վենդետա է, թե՝ ոչ, քրեական գործերի ընթացքը ցույց կտա. Գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի կարծում, թե Հայաստանում վերջին շրջանում հանցագործությունների թիվն աճել է։
«Պաշտոնական վիճակագրությունը վկայում է այն մասին, որ մենք էական դրական փոփոխություն ունենք հանցագործության շարժի վերաբերյալ», - Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազը։
Դիտարկմանը, թե վերջին մեկ ամսվա ընթացքում մեծ թվով սպանություններ եղան, որոնց մի մասը վենդետա էր, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Վենդետայի առկայությունը կամ բացակայությունը քրեական գործերի ընթացքը ցույց կտա, թե որքանով են դրանք կապված նախորդ դեպքերի հետ։ Այդ երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Կանխարգելիչ գործողություններ օպերատիվ ծառայությունների կողմից իրականացվում են։ Բազում հանցագործություններ չեն իրականացվում կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, որի մասին չեք էլ իմանում»։