21/09/2017 10:25
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 28-ին կայանալու է իր և Պուտինի հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 28-ին նշանակված հանդիպման մասին, փոխանցում է РИА Новости-ն:
«Երկուշաբթի մենք հեռախոսազրույց կանցկացնենք հարգարժան պարոն Պուտինի հետ, իսկ հաջորդ հինգշաբթի կհանդիպենք և ընթրիքի շուրջ կքննարկենք իրավիճակն Իդլիբում», - հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում գործարար ֆորումի ժամանակ։
Նա չի նշել, թե կոնկրետ որտեղ է կայանալու հանդիպումը: