21/09/2017 12:31
Թրամփն Աֆրիկայում նոր պետություն է հորինել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում աֆրիկյան երկրների առաջնորդների առջև, հիշատակել է Նամբիա պետության մասին, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Mediaite պորտալին։
Թրամփը կարող էր նկատի ունենալ Գամբիան կամ Նամիբիան, սակայն Նամբիա իրականում գոյություն չունի։
«Գվինեայում և Նիգերիայում մենք պայքարել ենք Էբոլայի սաստիկ բռնկման դեմ։ Նամբիայի առողջապահական համակարգը գնալով ավելի ինքնաբավ է դառնում», - ասել է Թրամփը՝ մեկնաբանելով առողջապահության հետ կապված իրավիճակն աֆրիկյան երկրներում։