21/09/2017 14:54
Իսրայելը դեմ է Սիրիայում Իրանի ներկայությանը
Իրանը պետք է Սիրիայից հեռանա: Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության անդամ Յոավ Գալանտը, հայտնում է «Интерфакс»-ը:
«Մենք հավատում ենք, որ իրանցիները պետք է նահանջեն դեպի Տիգրիս գետ, որը Սիրիայից հեռու է գտնվում, և վերադառնան իրենց բնական սահմաններին: Նա Սիրիայում անելիք չունի, և մենք միջոց կգտնենք մեզ այս սպառնալիքից պաշտպանելու համար», - ասել է Գալանտը:
Նա հայտնել է, որ Իսրայելը դեմ է Սիրիայում Իրանի ռազմածովային բազայի ստեղծմանը, քանի որ այն կսպառնա Իսրայելի և տարածաշրջանի անվտանգությանը: