21/09/2017 11:38
Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել. Վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է՝ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
«Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել», - Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Կարապետյանը։
Դիտարկմանը՝ հայեցակարգում գրված է, որ այն մշակվել է վարչապետի հանձնարարականով, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Ես շատ պարզ ձևակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել, երկրորդը՝ յուրաքանչյուր սենց առիթ կարելի՞ է օգտագործել։ Ասել ենք՝ հաշվետվություն կտանք, բոլոր ձեր հարցերին կպատասխանենք, շնորհավոր ձեր տոնը»: