21/09/2017 10:08
Անկախության 26-ամյակի առթիվ կլինի տոնական համերգ և զինվորական շարանցում Սարդարապատի հուշահամալիրում. ՀԺ
Այսօր Հայաստանի անկախության 26-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակ զինտեխնիկա դուրս չի բերվելու, այդ թվում նաև «Իսկանդեր»-ներ, որոնց մուտքը հրապարակ անցած տարի՝ անկախության 25-ամյակի շքերթին մեծ շուքով ազդարարվեց։
«Դա պայմանավորված է նրանով, որ թիվը հոբելյանական չէ», - «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ խոսնակի՝ այս տարի լինելու են քիչ թվով միջոցառումներ։ Նախատեսվում է տոնական համերգ և զինվորական շարանցում Սարդարապատի հուշահամալիրում: