21/09/2017 16:09
Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում
ԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ՝ ընդգծելով միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման կարևորևությունը:
Հանդիպմանն անդրադարձ է արվել բարձր մակարդակի առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին։