21/09/2017 13:21
Մեծ Բրիտանիան սպառնացել է ՄԱԿ-ին կրճատել ֆինանսավորումը
Մեծ Բրիտանիան կկրճատի ՄԱԿ-ի ֆինանսավորումը, եթե կազմակերպությունը հրատապ չսկսի բարեփոխումները։ Այս մասին հայտարարել է միջազգային զարգացման հարցերով բրիտանացի նախարար Փրիթի Փաթելը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ներկայիս կառուցվածքն ու համակարգը, չեն համապատասխանում այսօրվա իրողություններին: Նախարարը հավելել է, որ միջազգային կազմակերխության ծրագրերը չեն ցուցաբերում արդյունավետություն, որոնք համարժեք են ծախսված գումարին:
Մեծ Բրիտանիան այս տարի ՄԱԿ-ի ֆինանսավորմանն է հատկացրել 90 մլն ֆունտ, ինչպես նաև 2 մլրդ ֆունտ՝ կամավոր նվիրատվությունների տեսքով։