21/09/2017 15:24
ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել «Համառուսական ադրբեջանական կոնգրես»–ի փակման պատճառով Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ
Մոսկվան տարակուսանք է հայտնել «Համառուսական ադրբեջանական կոնգրես» ՀԿ–ի փակման պատճառով Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ, ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի նոր հայտարարությանը դատարանի կողմից հայտնել «Համառուսական ադրբեջանական կոնգրես» ՀԿ–ի փակման մասին։ ՀԿ–ի փակմանը պատճառը ՌԴ օրենսդրության բազմաթիվ խախտումներն են եղել», – ասված է մեկնաբանության մեջ։
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ հարցի կապակցությամբ արդեն հանգամանալից բացատրություններ են տրվել։ «Սակայն պարոն Հաջիևը շարունակում է մեր կարծիքով տարօրինակ մտքեր հայտնել, թե ռուսական դատարանի վերաբերմունքը ինչ–որ «ոչ բարեկամական» քայլ է Ադրբեջանի նկատմամբ և կարող է ինչ–որ կերպ բարդացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդ առաքելությունը։ Մեզ մոտ դա տարակուսանքից բացի ոչինչ չի առաջացնում», – հայտնել են ՌԴ ԱԳՆ–ի տպագրության և տեղեկատվության դեպարտամենտից: