21/09/2017 13:30
ՌԴ ՊՆ. Սիրիայի զորքը գնդակոծվել է այն շրջաններից, որտեղ գտնվում է ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումը
Եփրատի արևելյան ափի շրջաններից, որտեղ գտնվում են Դամասկոսին ընդդիմադիր Սիրիայի Դեմոկրատական ուժերի գրոհայինները և ԱՄՆ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումը, Սիրիայի զորքերի վրա 2 անգամ կրակ են արձակել նռնականետներից և ռեակտիվ հրետանուց: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ТАСС-ը:
Նա պարզաբանել է, որ հյուսիսից Դեյր էզ Զորին մոտեցող ՍԴՈւ-ի գրոհայիններն առանց խոչընդոտի միանում են ԻՊ ահաբեկիչների շարքերին, և ռուսական անօդաչուներով ու հետախուզությամբ շաբաթվա ընթացքում ԻՊ-ի և «երրրոդ ուժի»՝ ՍԴՈւ-ի ոչ մի բախում չի գրանցվել:
ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ Սիրիայի զորքերի հաջողությունների ֆոնին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան և ՍԴՈւ-ն դադարեցրել են Ռաքքայի ազատագրման գործողությունը: