21/09/2017 12:04
Վանո Սիրադեղյանն իմ ավագ ընկերն ա ու շարունակում ա մնալ. Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր և Վանո Սիրադեղյանի հարաբերությունների, նաև՝ Վանո Սիրադեղյանին համակարգ վերադարձնելու հասարարական պահանջի մասին խոսակցություններին։
«Ես Վանո Սիրադեղյանի հետ երկար տարիներ աշխատել եմ, նա իմ ընկերն ա եղել ու շարունակում ա մնալ։ Նա իմ ավագ ընկերն ա եղել։ Իսկ դա կարծիքներ են, մեկն էլ ուզում ա, որ Օսիպովը գա, կշտկվի, մեկն էլ ուզում ա, որ Արամ Մանուկյանը գա, ինչ ա եղել», - ասաց Վլադիմիր Գասպարյանը։
Հարցին, թե իր տեղը պատրա՞ստ է զիջել ընկերոջը, ոստկանապետը պատասխանեց.
«Ես իմ տեղը պատրաստ եմ զիջել երիտասարդներին, մենք արդեն ծերուկներ ենք»։