21/09/2017 12:00
ՄԱԿ-ում Լավրովի ելույթից առաջ Փենսը և Պորոշենկոն հեռացել են նիստերի դահլիճից
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթից առաջ հեռացել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի դահլիճից, հայտնում է РИА Новости-ն:
Փենսն ու Պորոշենկոն ելույթ են ունեցել նիստի ժամանակ, այնուհետև Ուկրաինայի նախագահը լքել է սրահը: Րոպեներ անց դուրս է եկել նաև Փենսը:
Ռուսական պատվիրակությունն իր հերթին ներկա է գտնվել Պորոշենկոյի ելույթի ժամանակ, սակայն Լավրովն այդ պահին սրահում չի եղել:
Իր ելույթի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Դոնբասում ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի միջև փոխհամագործակցության հնարավորության մասին: