21/09/2017 14:10
Պեկինի և Շանհայի միջև գործարկվել են աշխարհում ամենաարագընթաց գնացքները
Հինգշաբթի Պեկին-Շանհայ երկաթուղային ճյուղում գործարկվել են նոր չինական «Ֆուսին» գերարագընթաց գնացքները, որոնք ընթանում են ժամում 350 կիլոմետր արագությամբ, փոխանցում է РИА Новости-ն:
Գնացքներն ընթանալու են օրական յոթ անգամ՝ Պեկինի հարավային երկաթուղային կայարանից մինչև Շանհայի «Հունցյաո» կայարան:
China Railway-ի տվյալներով՝ այժմ «Ֆուսինը» կոմերցիոն շահագործման մեջ գտնվող ամենաարագընթաց գնացքն է աշխարհում:
«Ֆուսինը» կարող է ուղևորներին Պեկինից Շանհայ տեղափոխել 4 ժամ 28 րոպեում, ինչը մեկուկես ժամով ավելի արագ է, քան՝ նախկինում:
Պեկին-Շանհայ երկաթուղային գիծը Չինաստանում առավել ծանրաբեռնվածներից է, տարեկան ուղևորների հոսքն այստեղ գերազանցում է 100 միլիոնը: