21/09/2017 18:39
Երևանում ավտոբուսը բախվել բետոնե պատին. 10 հոգի վիրավոր է
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: