21/09/2017 11:06
Մեքսիկայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի
Մեքսիկայում եռօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի, հայտնել է նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի վարչակազմը:
7,1 մագնիտուդով երկրաշարժը Մեքսիկայում տեղի է ունեցել երեքշաբթի: Պաշտոնական տվյալով՝ զոհվել է 225 մարդ:
«Նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն եռօրյա ազգային սուգ է հայտարարել է՝ ի հիշատակ երկրաշարժ զոհերի։ Մեքսիկան կիսում է Ձեր վիշտը», - ասվում է Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։