21/09/2017 13:38
Մեքսիկայում հզոր երկրաշարժին հետևել է ավելի քան 30 հետցնցում
Մեքսիկայում երեքշաբթի տեղի ունեցած 7,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժին հետևել է 34 հետցնցում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական սեյսմոլոգիական ծառայությանը:
«Սեպտեմբերի 19-ի 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո սեպտեմբերի 20-ին ժամը 23.30-ին գրանցվել է 34 հետցնցում (ամնենահզորը 4,0 մագնիտուդով) և սեպտեմբերի 7-ի 8,2 մագնիտուդով երկրաժշարժից հետո 3781 հետցնցում (ամենահզորը 6,1 մագնիտուդով)», - սեյսմոլոգները հայտնել են Twitter-ում:
Պաշտոնական տվյալով՝ Մեքսիկայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 237 մարդ: 7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել երեքշաբթի, ցնցումները զգացվել էին Մեխիկոյում: