21/09/2017 13:55
«Մոսկվա» առևտրի կենտրոնի մոտ միգրանտներ են ձերբակալվել
ՌԴ մայրաքաղաքում` «Մոսկվա» առևտրի կենտրոնի մոտ, չորեքշաբթի երեկոյան ներգաղթյալների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ավելի քան 50 մարդ է ձերբակալվել, РИА Новости-ին ասել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Առևտրի կենտրոնի մոտ ծեծկռտուքին կարող էին մասնակցել գաստարբայտերները, սակայն իրավապահներին հաջողվել է կանխել կոնֆլիկտը: Ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնում բեռնակիր աշխատող ներգաղթյալի:
ՆԳՆ-ի քաղաքային բաժնից հայտնել են, որ կոնֆլիկտի մասնակիցները տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ պարզաբանումների համար: