21/09/2017 16:25
Նալբանդյանը Բուլղարիայի իր գործընկերոջ հետ քննարկել է միջպետական հարաբերություններին ուղղված հարցեր
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները կարևորել են երկու ժողովուրդների պատմականորեն բարեկամական կապերի վրա հիմնված միջպետական հարաբերությունների ակտիվացումը և ընդգծել, որ Բուլղարիայի նախագահի Հայաստան նախատեսվող այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։
Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: