21/09/2017 11:42
Պուտինը վստահ է, որ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով ԵԱՏՄ-ի շրջանակում ռուս-հայկական արդյունավետ համագործակցությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ՌԴ նախագահը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակի զարգացման արդյունքում ձեռք բերված առաջընթացը, նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում ռուս-հայկական արդյունավետ համագործակցությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պուտինը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունները հետագայում էլ ավելի կամրապնդվեն՝ ի շահ եղբայրական երկու ժողովուրդների հետաքրքրությունների, նաև անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում