22/09/2017 12:00
«Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կկատարվեն՝ հօգուտ տնտեսվարող սուբյեկտի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց փոփոխություններ կատարել ՀՀ «Հարկային օրենսգրքում»:
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ օրենքը սահմանում է՝ կազմակերպությանը հետ վերադարձման ենթակա հարկը 20-օրյա ժամկետում չվերադարձնելու պարագայում տույժ է հաշվարկվում, որը վճարվում է 90-րդ օրվանից սկսած:
Նախագծով առաջարկվում է կրճատել օրերի քանակը՝ հասցնելով 30-ի:
«Սրանով ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվի տնտեսվարող սուբյեկտի համար», - ասաց փոխնախարարը՝ նշելով, որ ուսումնասիրել են նաև միջազգային փորձը: