22/09/2017 12:07
Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվից նոր լուսանկար են հրապարակել. մեկնարկել է Եվրանեսթի համաժողովը
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Բաքվում մեկնարկել է Եվրանեստ ԽՎ համաժողովը:
Նշենք, որ Հայաստանից համաժողովին մասնակցում են Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Հայ պատգամավորների համար անվտանգության երաշխիքներ են տվել միջազգային կառույցները։
Միջոցառմանը մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: