22/09/2017 12:56
Լավրով. ՌԴ-ն հանդես է գալիս Իրաքի ներքին խնդիրները փոխզիջմամբ լուծելու օգտին
Մոսկվան հանդես է գալիս Իրաքի ներքին խնդիրներն ազգային համաձայնության և փոխզիջումների հիման վրա լուծելու օգտին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում Իրաքի իր պաշտոնակից Իբրահիմ ալ Ջաֆարիի հետ կայացած հանդիպմանը:
«Մենք հարգում ենք Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մենք ցանկանում ենք, որ ձեր երկրի ներսում ծագող ցանկացած հինախնդիր լուծվի երխոսության, ազգային համաձայնության, փոխզիջման ճանապարհով, որպեսզի գտնվեն փոխընդունելի լուծումներ», - ասել է Լավրովը:
«Ինչ վերաբերում է Քրդստանի հարցին, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք: Մենք ցանկանում ենք, որ բոլոր հարցերը լուծվեն երկխոսության շրջանակներում և մեր երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգմամբ», - ասել է ալ Ջաֆարին: