22/09/2017 10:40
Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը ծխող ՀՀ քաղաքացու պատճառով արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Գյումրի թռչող օդանավն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում` ուղևորի պատճառով, փոխանցում է Vesti.ru-ն:
«Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing-ը ստիպված է եղել վայրէջք կատարել, քանի որ ուղևորներից մեկն սկսել է ծխել թռիչքի ժամանակ և հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների պահանջներին:
Boeing-737 օդանավի հրամանատարը «Վնուկովո» օդանավակայանից Գյումրի թռչելիս արտակարգ վայրէջք կատարելու թույլտվություն է խնդրել: Քիչ անց օդանավը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում:
Անկարգ ուղևորին պետք է դիմավորեին իրավապահ մարմինները, իսկ օդանավը պետք է շարունակեր չվերթը:
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանն Aysor.am-ին տեղեկացրեց, որ բորտուղեկցորդների պահանջներին և սահմանված կանոններին չենթարկված անձը ՀՀ քաղաքացի է եղել: