22/09/2017 12:39
Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը
Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսատսանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծել են առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։