22/09/2017 14:24
Արմեն Աշոտյան. Բաքվում մենք մեր տունն ունեինք
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց Բաքվում համաժողովին մասնակցելու հրավերի համար:
Ինչպես հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը, Ա.Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջին անգամ չէ Բաքվում:
«Վերջին անգամ ես Բաքվում էի 1988 թվականի հունվարին, երբ 13 տարեկան էի: Դա ղարաբաղյան հակամարտության սկսվելուց մեկ ամիս առաջ էր: Իմ մայրը ծնունդով Բաքվից է: Ես մի փոքր ծանոթ եմ քաղաքին», - ասել է Ա.Աշոտյանը:
Նրա խոսքով՝ հաճախ է արձակուրդների ժամանակ Բաքու մեկնել:
«Մենք այստեղ ունեինք մեր սեփական տունը: Ես գիտեի, թե ուր եմ գնում», - ասել է նա: