22/09/2017 16:34
20 տարի առաջ կանգնած եմ եղել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ստեղծման ակունքներում. Արա Բաբլոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Անկախությունից են սկիզբ առել հայ ժողովրդի նորագույն պատմության բազմաթիվ ձեռքբերումներ, որոնց թվում նաեւ առողջապահության ոլորտում: Դրանցից մեկն էլ Հայ-Ամերիկյան կենտրոնն է իր բարձրակարգ բուժանձնակազմով և հոյակերտ շինությամբ», - նշել է Ա. Բաբլոյանը։
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնն իր գոյությամբ առաջին հերթին պարտական է նրանց, ում ջանքերով և նյութական ու բարոյական աջակցությամբ Հայաստանի առողջապահական համակարգը երկու տասնամյակ առաջ համալրվեց նոր կառույցով:
Արա Բաբոյանը նշել է, որ ինքը, ժամանակին լինելով ՀՀ առողջապահության նախարար, մասնակցել է կենտրոնի ստեղծմանը։
Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի 20-ամյակի առթիվ խորհրդարանի ղեկավարը պարգևատրել է կենտրոնի հիմնադիր Ռիտա Պալյանին ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, իսկ կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: