22/09/2017 20:30
Սիրիայի տարածքի արդեն ավելի քան 87 տոկոսն ազատագրվել է ԻՊ-ից
Սիրիայի տարածքի արդեն ավելի քան 87 տոկոսն ազատագրվել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, հայտնի է դառնում ՌԴ ՊՆ-ի «Կռասնայա Զվեզդա» թերթից, փոխանցում է РИА Новости-ն:
Անցած գիշեր սիրիական բանակն ահաբեկիչներից մաքրվել է մոտ 16 քառակուսի կմ և 2 բնակավայր Եփրատի արևմտյան ափին։ Դեյր էզ Զորում կառավարական ուժերի լիարժեք վերահսկողության տակ է գտնվում տարածքի ավելի քան 85 տոկոսը, մոտ ժամանակներս քաղաքը լիովին կազատագրվի։
ԻՊ-ի վերահսկողության տակ մնացող միակ խոշոր շրջանը մնում է Եփրատ գետի հովիտը։ Հաղորդվում է, որ մի քանի շաբաթում սիրիական բանակի մարտիկները ՌԴ Օդատիեզերական ուժերի աջակցությամբ զգալի հաջողությունների են հասել ահաբեկիչների դեմ պայքարում։