22/09/2017 09:25
Լևոն Արոյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր. ՀԺ
Թբիլիսիում շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լևոն Արոյանը «արմագեդոն» պարտիայում սպիտակներով հաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի չինացի Դին Լիրենի հետ։
«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ Արոյանը նվաճել է նաև աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր։ Այդ մրցաշարի հաղթողը կհանդիպի աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։