22/09/2017 15:19
Ավստրալիան երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
Ավստրալիայի կառավարությունը որոշել է երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, քանի դեռ այդ երկրի քաղաքականությունը սպառնում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հայտնում է ТАСС–ը՝ հղում անելով Ավստրալիայի ԱԳՆ–ին։
Այս կապակցությամբ որևէ հրապարակային հայտարարություն Ավստրալիայի պաշտոնական դեմքերը չեն արել։ Նշենք, որ Ավստրալիայի կառավարությունը Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների դեմ պատժամիջոցներ էր սահմանել 2014 թվականի հունիսին, իսկ սեպտեմբերին այդ ցուցակը ընդլայնվել էր։ Այդ ցուցակում այս պահին կա 156 ֆիզիկական անձ և 48 ընկերություն։