22/09/2017 15:26
Սիրիայում և Իրաքում Ադրբեջանի մոտ 900 քաղաքացի կռվում է ահաբեկիչների կողմից, նրանց մեծ մասը սպանվել է
Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի միացել է Սիրիայում և Իրաքում զինված անօրինական կազմավորումներին և ահաբեկչական կազմակերպություններին, «Интерфакс-Азербайджан»-ին հայտնել է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աղբյուրը:
«Մեր տեղեկություններով Մերձավոր Արևելքում (Սիրիայում և Իրաքում) ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Ադրբեջանի մոտ 900 քաղաքացի միացել են անօրինական զինված կազմավորումներին և ահաբեկչական կազմակերպություններին: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ նրանցից շատերը հակաահաբեկչական գործողությունների ժամանակ սպանվել են», - ասել է գործակալության զրուցակիցը: