22/09/2017 15:00
Ղազախստանում Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել և այրվել
Մի-2 ուղղաթիռը, որը սեպտեմբերի 22-ի գիշերը կոշտ վայրէջք էր կատարել Ղազախստանի Ակմոլա տարածաշրջանում, ամբողջությամբ այրվել է և ենթակա չէ վերականգնման, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ներդրումների և զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։
Ըստ Informburo.kz-ի՝ ուղղաթիռը պատկանում է Գյուղատնտեսության նախարարության անտառային տնտեսության և կենդանական աշխարհի կոմիտեին։
Միջադեպում մարդկային գործոնը բացառված է, անձնակազմը գործել է՝ ըստ կանոնների։ Անձնակազմի բոլոր անդամները ողջ են մնացել: