22/09/2017 15:13
Սյուզան Ջաղինյանը Բաքվում փորձել է սադրել Արմեն Աշոտյանին և Մանե Թանդիլյանին
Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին այսօր ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:
Կոնֆերանսի ընդմիջմանը հայկական պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի տեսագրությունը ներկայումս տեխնիկական պատճառով հնարավոր չէ տրամադրել, տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը։
«Մամուլի ասուլիսից հետո լրագրող, տխրահռչակ «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել, ինչին համարժեք արձագանքել է հայկական կողմը: Մեր պատվիրակությունը դիմել է նաև համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցներ ձեռնարկելու հետագայում նմանատիպ սադրանքները բացառելու համար», - նշված է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։