23/09/2017 12:12
22-ամյա վարորդը, ում հարսանիքն էր այսօր, վարձակալած մեքենայով վրաերթի է ենթարկել երկու մարդու
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վիրաբյանն այսօր գյուղի կենտրոնական ճանապարհին վարձակալած Audi ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վրաերթի ենթարկվածները գտնվում են ծանր կայուն վիճակում։
Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր՝ վարորդի հարսանեկան արարողությունն էր, իսկ նա ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի։