23/09/2017 14:57
Էդվարդ Նալբանդյանը Խորվաթիայի փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ, տեղեկացնումէ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարները քննարկել են արտգործնախարարությունների միջև խորհրդակցություների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Էդվարդ Նալբանդյանը Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հրավիրել է այցելել Հայաստան։