23/09/2017 09:23
Արփինե Հովհաննիսյանը Լիանա Զուրաբյանի տեսանյութի հրապարակումը անթույլատրելի է համարում. «Ժողովուրդ»
Ասմունքող Լիանա Զուրաբյանի և ճանապարհային ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպը ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը համարել էր ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով հնչած տեսակետներին, ասել է.
«Վարչարարության հետ կապված իր գնահատականները այն առումով, որ, այո՛, նույնատիպ երաշխիքներ կան, նա իրավացի է եղել: Այս հարցը պետք է նաև դիտարկել «Անձնական տվյալների մասին հրապարակելու մասին» օրենքի տեսանկյունից:
Հարցին պատասխանելու համար պետք է անդրադառնալ երկու «եթե»-ի: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածը, բացի իր հիմնական` օրինականության և համաչափության սկզբունքներից, ունի դրույթ, երբ կարելի է անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցել: Երկու կանոն կա՝ եթե դա հստակ է օրենքով, և եթե ունի բավարար պաշտպանության մակարդակ: Պատասխանեք այս հարցերին, և դուք կունենաք ձեր հարցերի պատասխանները: ... Այդ հարցի պատասխանը միանշանակ է՝անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցել նշանակում է հրապարակայնացնել»: