23/09/2017 10:10
Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան ստորագրել են երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ստորագրմանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացմանը։