23/09/2017 11:39
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նաուրուի հետ
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Նաուրուի նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Բարոն Վաքան ստորագրել են երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նաուրուի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի փոխշահավետ համագործակցություն ծավալել միջազգային հարթակներում: