23/09/2017 14:33
Ռուսաստանի կրթության և գիտության նախարարը կայցելի Հայաստան
Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան երկօրյա այցով սեպտեմբերի 25-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն:
Այցելության ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ, այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, հանդիպում ռուսերեն լեզվի դասախոսների և Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի հետ:
ՌԴ ԿԳ նախարարին կշնորհվի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր կոչում:
Այցելության ընթացքում Օլգա Վասիլևան կհանդիպի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
ՌԴ ԿԳ նախարարը նաև կայցելի Երևան քաղաքում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ և հայ-ռուսական համալսարան: