23/09/2017 14:30
Երևանում թիվ 37 համարի ավտոբուսը հայտնվել է բնակելի տան տարածքում
Երևանում այսօր ժամը 13։30-ի սահմաններում թիվ 37 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի Սարի թաղ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել շինության պատերին ու մասամբ հայտնվել բնակելի տան տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, որից հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։