23/09/2017 13:28
Հայաստանի ու Իրանի միջև առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ են նախատեսվում
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր փոխանակվել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ։
Արտգործնախարարները քննարկել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր: