23/09/2017 12:41
Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար դեսպան Թոմաս Գրեմինգերի հետ:
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ չնայած Արդբեջանի ինքնամեկուսացման քաղաքականության հետևանքով կիրառած վետոյի պատճառով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցմանը, Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը:
Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները։
Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկությունների իրագործման շուրջ։