23/09/2017 13:33
Հայաստանի վարչապետը կայցելի Իրան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Իրան, հաղորդում է իրանական ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նյու Յորքում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր փոխանակվել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ։