25/09/2017 12:14
Բրյուսելում մեկնարկում է Brexit-ի շուրջ բանակցությունների չորրորդ և վճռորոշ փուլը
Բրյուսելում այսօր սկսվում Է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուս գալու՝ Brexit-ի, պայմանների շուրջը բանակցությունների չորրորդ և վճռորոշ փուլը, հայտնում է ТАСС-ը:
Երկու կողմերն էլ արդեն հասկանալ են տվել, որ մեծ հույսեր են տածում այդ փուլի առնչությամբ, որը կտևի մինչև սեպտեմբերի 28-ը: Դա երկու պատճառ ունի. նախ, վերջին օրերին Լոնդոնը և Բրյուսելը բանակցային գործընթացի սկզբից ի վեր առաջին անգամ մի շարք քայլեր են արել միմյանց ընդառաջ, իսկ երկրորդ, ներկայիս փուլը պետք է դառնա վերջինը և վճռորոշը Եվրամիության՝ հոկտեմբերի 19 - 20-ը կայանալիք գագաթաժողովից առաջ, որի մեկնարկից առաջ կողմերը մտադրվել էին ավարտել բանակցային գործընթացի առաջին փուլը, որը նվիրված է եվրոպական ապահարզանի պայմանների ճշտմանը, և անցնել երկրորդ փուլին. ապագա հարաբերությունների սկզբունքների սահմանմանը: